Կարևոր իրադարձություններ

«Քաղաքական սաբոտա՞ժ». Գալուստ Սահակյանը չէր քվեարկում

16 Նոյեմբեր, 2018 12:44
«Քաղաքական սաբոտա՞ժ». Գալուստ Սահակյանը չէր քվեարկում

Ազգային ժողովում տապալվեցին 12 օրինագծերից 11-ի քվեարկությունները:

 ԱԺ դահլիճում ներկա պատգամավորներից 1-2-ը չէին մասնակցում քվեարկություններին, ինչի հետեւանքով քվորում չէր ապահովվում: Մասնավորապես, քվեարկություններին չէր մասնակցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:


«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. « Գալուստ Գրիգորիչ, դուք չեք քվեարկո՞ւմ», ինչին Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «ոչ»:

Չընդունվեցին նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

«Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը չքվեարկվեց, որովհետև օրինագծի նախաձեռնող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյան հանեց այն քվեարկությունից:

Ընդունվեց միայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում էր արագաչափերի թիվը կրճատելուն, ճանապարհային կանոնների խախտման համար բալային համակարգ կիրառելուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին