Կարևոր իրադարձություններ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

14 Նոյեմբեր, 2018 23:06
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։

Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր ԱԺ ընտրությունները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը տապալվեց, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործող կառավարությունը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրենց տրամաբանությամբ չեն տարբերվի նախկինում տեղի ունեցած ընտրություններից՝ հիմնված լինելով ռեսուրսների մրցավազքի, ապա գաղափարական և անձնային պայքարի վրա։
ՍԴՀԿ վարչությունը որոշեց, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության գաղափարական համոզմունքներից ելնելով՝ չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին