Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը

14 Նոյեմբեր, 2018 18:50
«Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աջակցում են հեղափոխությանը, կառավարությանը, սակայն խորհրդարանում լինելու են դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից ծնվելու է ճշմարտությունը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան:

Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու հարցին՝ Սաֆարյանն ասաց.

«Զավեշտալի է, երբ մեր զորամասի հրամանատարը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում. նրա քաղաքացիության նախկին դիմումները չեն բավարարվել՝ առանց որևէ իրավական ընթացակարգի, նախկին ռեժիմները նրան հակառակորդ էին տեսնում: Այսօրվա իշխանություններն ունեին բոլոր լիազորությունները՝ նրան տրամադրել քաղաքացիություն՝ հետին թվով, ինչո՞ւ սա տեղի չի ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Սաֆարյանը հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն մասնակցելու է ընտրարշավին, այլ հանդիսանում է «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր անդամ, լինելու է ընտրական գործընթացի կիզակետում և իրենց նախընտրական շտաբն է ղեկավարելու:

 

Լրահոս

Դիտել ավելին