Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի փոխնախարարը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասին

14 Նոյեմբեր, 2018 14:35
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
Տրանսպորտի փոխնախարարը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի  մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է․

«Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրն՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից:

Ի դեպ, աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ապա 1 տարվա ժամկետում ղեկի տեղափոխումն իրականացնելու առաջարկը հնչել է դեռևս ամիսներ առաջ աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիների և կազմակերպությունների ղեկավարների (այժմ՝ «Ղեկը աջ» նախաձեռնության) կողմից»:

 

Լրահոս

Դիտել ավելին