Կարևոր իրադարձություններ

Մենք ակնկալում ենք լինել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը. Մարուքյան

13 Նոյեմբեր, 2018 20:42
Մենք ակնկալում ենք լինել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը. Մարուքյան

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ  կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ներկայացնելու է վաղը՝ և՛ ԿԸՀ-ին, և՛ հանրությանը։ Անակնկալներ չեն սպասվում։

 «Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ ստանալու մեր բաժին պատասխանատվությունը։ Թե այդ պատասխանատվությունը ինչ կկոչվի՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն, դա որոշելու է հանրապետության քաղաքացին, և ես կզարմանայի, որ ինչ-որ ուժեր պայքարեն ընդդիմություն լինելու համար։ Մենք պայքարում ենք մեր բաժին իշխանության համար, մեր բաժին պատասխանատվության համար։ Դա քանի՞ մանդատ է, 10 մանդա՞տ է, 12 մանդա՞տ է, 15 մանդա՞տ է․ կորոշի ՀՀ քաղաքացին։ Հենց գանք, հասնենք խորհրդարան, առաջին նիստը բացվի, ես կհայտարարեմ՝ մենք ինչ ենք՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն»,- ասել է  Մարուքյանը։

Այն ակնարկին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ակնկալում է ունենալ քվեների 70 տոկոսը, Մարուքյանը պատասխանել է, որ իրենք էլ ակնկալում են լինել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին