Կարևոր իրադարձություններ

Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք

13 Նոյեմբեր, 2018 17:32
Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց, թե Ազգային ժողովում ռոմանտիկ տրամադրություն է։ «Տղերք, մի կրկնեք իմ ու Էդիկ Շարմազանովի սխաները, մի արեք դա: կործանումը սկսվում է գոռոզամտությունից ու մեծամտությունից: Փառք Աստծո, մի բարեկիրթ նախարար գտնվեց, ԿԳ նախարարը, որ ասաց՝ բոլորն են մեզ մրցակից:

Եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի ու շուքի տակ, տղերք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3-րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ կարողանաք այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»,-ասաց պատգամավորը: 

 

Լրահոս

Դիտել ավելին