Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

«Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին. Փաշինյան

13 Նոյեմբեր, 2018 15:00
«Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին. Փաշինյան

Մենք խնդիր ունենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային երեսպատման որակի հետ կապված. մենք վստահելի գիտենք, որ այն ճանապարհը, որ կառուցվել է, չի համապատասխանում որակական չափանիշներին, հատկապես ցեմենտի եւ բետոնի որակի առումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, հիմա փորձաքննություններ են անցկացվում, որի արդյունքում կորոշվի, թե ինչպես շարունակել շինարարությունը. «Գլոբալ առումով հենց սկզբից եղել է բանավեճ, թե ճանապարհը պետք է բետոնե երեսպատում ունենա, թե ասֆալտբետոնե: Իհարկե, «Հյուսիս-Հարավը» անպայման պետք է կառուցվի, իսկ որակը հենց պետության պատասխանատվության տակ է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհին, Փաշինյանը նկատեց, որ դա կարեւոր հարց է, բայց Հայաստանն այդ գործընթացում բանակցող կողմ չէ, բանակցում են Վրաստանը, Ռուսաստանը եւ շվեյցարական ընկերությունը, որը միջնորդի դեր է կատարում. «Մենք մեր ռուս, վրաց եւ շվեյցարացի գործընկերների հետ շփումներում այդ հարցը անընդհատ բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչները մշտական ներգրավվածության մեջ են, բայց մենք բանակցային կողմ չենք»,-ասաց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին