Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան

13 Նոյեմբեր, 2018 12:41
Վերին Լարսի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան

Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։

Մարդատար ավտոմեքենաների բաց են թե  անցակետը, թե՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին