Կարևոր իրադարձություններ

Ստուգումներ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ներում. կասեցվել է որոշ աղցանների արտադրությունը

13 Նոյեմբեր, 2018 10:55
Ստուգումներ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ներում. կասեցվել է որոշ աղցանների արտադրությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ “Սիթի”, “Պարմա” և “Էվրիկա Գրուպ” ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը:

Ինչպես հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի առայությունից, տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:

Այսպես՝ “Սիթի” ՍՊԸ-ում արտադրվող “Մայրաքաղաքային” աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, "Թաբուլե" աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, "Պարմա" ՍՊԸ-ում արտադրվող “Մոսկովյան” աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, “Նեխուրով” աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, իսկ  “Էվրիկա Գրուպ” ՍՊԸ-ում արտադրվող “Մայրաքաղաքային” աղցանի նմուշը ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ չեն համապատասխանել Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

“Սիթի”,  “Պարմա” և “Էվրիկա Գրուպ” ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին