Կարևոր իրադարձություններ

Գյումրիի քաղաքապետը չի առաջադրվի առաջիկա ընտրություններին

10 Նոյեմբեր, 2018 16:08
Գյումրիի քաղաքապետը չի առաջադրվի առաջիկա  ընտրություններին

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի առաջադրվի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։

«Ես չեմ մասնակցելու ընտրություններին, չեմ առաջադրվելու, իմ որդիները նույնպես չեն մասնակցելու»,– ասել է  Սամվել Բալասանյանը։

Հարցին, թե այդ դեպքում ու՞մ է ընտրելու նա, Սամվել Բալասանյանը պատասծանել է. «Ես ընտրելու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»։

 Նշենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզում։

 

Լրահոս

Դիտել ավելին