Կարևոր իրադարձություններ

Վթար Հնաբերդ-Այգեստան ճաապարհին. կա տուժած

10 Նոյեմբեր, 2018 10:50
Վթար Հնաբերդ-Այգեստան ճաապարհին. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությունը ահազանգը ստացել է, այ մասին, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը (Է. Գ., ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին