Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»

07 Նոյեմբեր, 2018 08:49
Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, սակայն, հերքեցին այդ լուրերը. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության եւ նախաքննական մարմինների միջեւ անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին