Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Նորից ընտրական կարուսելի մեջ է հայտնվելու մեր երկիրը․ «Հրապարակ»

07 Նոյեմբեր, 2018 08:28
Նորից ընտրական կարուսելի մեջ է հայտնվելու մեր երկիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Նորից ընտրական կարուսելի մեջ է հայտնվելու մեր երկիրը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ։ Ճիշտ է՝ այս անգամ բացահայտորեն կաշառք չեն բաժանի, բայց ընտրություններին բնորոշ մյուս բացասական երեւույթներին ականատես կլինենք։ Առաջին հերթին, իհարկե, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմանը, որից չէին խորշում նախկին իշխանությունները, չեն խորշում նաեւ նորերը։ Երկրորդ տեղում կլինեն անիրականանալի խոստումներն ու էժան պոպուլիզմը, որի պակաս չունեինք անցյալում, հիմա՝ առավել եւս։ Կրկին ընտրողի գլխի տակ փափուկ բարձ կդնեն, թեւերի տակ՝ ձմերուկ, կհավատացնեն, որ լուսավոր ապագայի հույսերը միմիայն իրենց ուժի հետ է պետք կապել, եւ եթե իրենք խորհրդարանում ունենան 50 պլյուս 1 ձայն, ապա այդ ապագան երաշխավորված է։ Անպայման ականատես կլինենք սեւ եւ սպիտակ PR-ի, երբ բոլորը հանկարծ հրեշտակի թեւեր կառնեն եւ հայրենիքի նվիրյալի պատմուճան կհագնեն, իսկ նրանց հակառակորդները կլինեն չարի ու չարիքի մարմնացում, պետության եւ պետականության թշնամի։ Եվ փառք ու պատիվ նրան, ով այդ ամենին չի հավատա եւ կկարողանա թացը չորից զատել ու պատահական հացկատակների հետեւից չգնալ։ Նաեւ կկարողանա կողմնորոշվել իրական հայրենասերների եւ կեղծ հավատավորների միջեւ, կտարբերի ազգի նվիրյալներին կուսակցական հավատացյալներից, կգնահատի խելքն ու գիտելիքը եւ չի խաբվի հռետորական տաղանդին ու պաթոսին։ Դժվար օրեր են սպասվում մեզ՝ ընտրությունների պասիվ մասնակիցներիս՝ ընտրողներիս։ Եթե ակտիվ մասնակիցների՝ պատգամավորության թեկնածուների համար գլխավոր նշանաբանն ամեն գնով ձայն փախցնելն է լինելու, ապա մեզ համար՝ չխաբվելը, չգայթակղվելը, շողոմ խոսքին չհավատալը, սին խոստումներով չոգեւորվելը։ Հուսանք՝ 7-րդ գումարման խորհրդարանը 6-րդից շատ վատը չի լինի»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին