Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ID քարտերը կդառնան կուտակային

05 Նոյեմբեր, 2018 15:24
ID քարտերը կդառնան կուտակային

Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։ Այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Անանյանը։

Նա նշել է, որ այս նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին