Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել

04 Նոյեմբեր, 2018 22:04
Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել

INTERFAX.RU-ի փոխանցմամբ Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մտադիր է ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Առաջինն, ինչ մենք կանենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Անպայման անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը», -՝ ասել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում:

Նա հայտարարել է կառավարության փոփոխության և այն «պրոֆեսիոնալներով» համալրելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով անհրաժեշտ է բարեփոխումներ անել դատական և իրավապաշտպան համակարգերում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թբիլիսիում կիրակի հասարակության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաք է կայացել, որոնք պահանջում են թույլ չտալ «Սաակաշվիլիի ֆաշիստական ռեժիմին» կրկին իշխանության գալ:

Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ նոյեմբերի 7-ին Թբիլիսիում մասշտաբային հավաք կանցկացվի՝ ընդդեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության:
Նշենք նաև , որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին