Կարևոր իրադարձություններ

ՈՒ՞մ է անցել Ռուզաննա Մուրադյանի վայր դրած մանդատը

02 Նոյեմբեր, 2018 11:14
 ՈՒ՞մ է անցել Ռուզաննա Մուրադյանի վայր դրած մանդատը

ԿԸՀ արտահերթ նիստում որոշում կայացվեց ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել Նաիրա Կարապետյանին։ ։

«ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմված արձանագրությունը՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ ԿԸՀ-ն այս արձանագրության ու ԸՕ պահանջների հիմքով կազմել է արձանագրություն, ըստ որի որոշում է կայացվել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին