Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    544
    552

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Կոնջորյանին դատապարտել կամ ողջունել պետք չէ․ կարևոր է նրան ընդունողների մտածողությունը․ «Հրապարակ»

02 Նոյեմբեր, 2018 08:19
 Կոնջորյանին դատապարտել կամ ողջունել պետք չէ․  կարևոր է նրան ընդունողների մտածողությունը․ «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ «Քաղաքացիական պայմանագրին» անդամագրվելը իրարամերժ վերաբերմունքի արժանացավ․ ոմանք դատապարտեցին կուսակիցներին լքելը, մյուսները ողջունեցին Նիկոլ Փաշինյանի թիմին միանալը։ Մարդը, անշուշտ, ազատ է իր որոշումների մեջ՝ մի օր կարող է ՀԺԱՄ կուսակցության անդամ լինել, հաջորդ օրը՝ «Լուսավոր Հայաստանի», ապա՝ իշխանական կուսակցության։ Երբ չկան գաղափարներ եւ սկզբունքներ, կուսակցականությունը վերածվում է համախոհների խմբավորման՝ որ խմբում մարդն իրեն լավ է զգում, այն խմբին էլ անդամագրվում է։ Այնպես որ, Կոնջորյանին դատապարտել կամ ողջունել պետք չէ։ Այստեղ շատ ավելի կարեւոր է նրան ընդունողների, պետության գլխին կանգնած մարդկանց մտածողությունը։ Տասնամյակներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես են քաղաքական դաշտը փոշիացնում ՀՀ նախագահները։ Նրանք, ովքեր պետք է նպաստեին, ամեն ինչ անեին, որ քաղաքական դաշտը եւ կուսակցությունները կայանային, ամեն ինչ անում էին դրանք պառակտելու, առնելու, ոչնչացնելու համար։ ՀՀ նախկին նախագահները, որպես կանոն, մեկ կուսակցության կայացմանն էին աջակցում՝ իշխանական կուսակցությանը, որը, ի վերջո, վերածվում էր կերակրամանի մոտ հավաքվածների խմբավորման։ Արդյունքում մեզանում հասարակությունը հարգանք չի տածում կուսակցությունների եւ կուսակցական գործունեության հանդեպ, չեն աճում սկզբունքային ու վառ կուսակցական անհատականություններ՝ լիդերներ, կուսակցությունները դարձել են քվե փախցնող, ընտրությունից ընտրություն արթնացող ու մեռնող միավորներ։ Թվում էր՝ գոնե նոր իշխանությունը պետք է կայացնի այդ դաշտը, գիտակցի կուսակցությունների եւ հատկապես ուժեղ ընդդիմության ստեղծման անհրաժեշտությունը։ Ավաղ, չկա այդ գիտակցումը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին