Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվել. օրակարգում վարչապետի ընտրության հարցի քննարկումն է. ուղիղ

01 Նոյեմբեր, 2018 15:59
ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվել. օրակարգում վարչապետի ընտրության հարցի քննարկումն է. ուղիղ

 Նիկոլ Փաշինյանիը վարչապետի միակ թեկնածուն է: 

Վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը՝ ժամը 12։00-ին, իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

Այսօր տեղի է ունենալու վարչապետի 2-րդ փուլով քվեարկություն, որի արդյունքում վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի մասով հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են «Ելք», «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավոր՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին