Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ի տարբերություն իր նախորդների՝ Արցախի հարցում ավելի արմատական դիրքորոշում ունի․ «Կոմերսանտ»

01 Նոյեմբեր, 2018 14:01
 Նիկոլ  Փաշինյանն ի տարբերություն իր նախորդների՝ Արցախի հարցում ավելի արմատական դիրքորոշում ունի․  «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականում այսօր հրապարակվել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ նկատելով, որ թեպետ առաջընթաց չկա:

Հոդվածում  հիշեցնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արած անսպասելի հայտարարությունը, համաձայն որի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ բանակցություններում ավելի վճռական քայլերի դիմելու «քարտ բլանշ» կարող է ստանալ:

«Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ՝ Ղարաբաղի հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխման առաջարկը՝ Բաքվի համար անընդունելի լինելու պատճառով ընդունելու հնարավորություն չունեցող համանախագահների նոր այցը կրկին ցույց տվեց, որ այս միջազգային մեխանիզմը շարունակում է ապարդյուն աշխատել։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հակամարտությունը շարունակում է անլուծելի մնալ, ու Երևանը երբեք Բաքվի հետ իրական երկխոսություն չի ունենա, և որ Փաշինյանը գիտակցաբար բարձրացնում է պահանջների նշաձողը, որ գոնե իր դիրքերն ամրապնդի հայրենիքում:

 Լեռնային Ղարաբաղում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը կրկնել է Փաշինյանի այն պնդումը, որ  Լեռնային Ղարաբաղը  պետք է մասնակցություն ունենա բանակցային գործընթացին, սակայն համանախագահները պաշտոնապես չեն արձագանքել Երևանի ու Ստեփանակերտի առաջարկին՝ դիվանագիտորեն խուսափելով ուղիղ պատասխանից: 

Հոդվածագրի կարծիքով Նիկոլ  Փաշինյանն ի տարբերություն իր նախորդների՝ ավելի արմատական դիրքորոշում ունի այս հարցում:

Հիշեցենք, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս արձագանքել էր Ջոն Բոլթոնի հայտարարությանը, ասելով, որ հակամարտության կարգավորման հարցում չի կարող արտաքին ճնշում գործադրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին