Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է ընտրական իրավախախտման 33 դեպք

21 Հոկտեմբեր, 2018 23:39
 Արձանագրվել է ընտրական իրավախախտման 33 դեպք

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը:

Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ  ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:

Առերևույթ իրավախախտման նշված 33 դեպքից՝

11-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն,

5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը,

1-ը՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելուն,

1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը,

8-ը՝ այլ դեպքերի:

Ըստ մարզերի՝ արձանագրվել է առերևույթ իրավախախտման դեպքերի հետևյալ պատկերը.

Կոտայքի մարզ՝ 9 դեպք, որից 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ այլ:

Գեղարքունիքի մարզ՝ 4 դեպք, որից 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու, 1-ը՝ այլ,

Սյունիքի մարզ՝ 10 դեպք, բոլորն էլ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու,

Արմավիրի մարզ՝ 10 դեպք, որոնցից 1-ը՝ կաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտման,  1-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 1-ը՝  կեղծ քվեաթերթ հանձնելու, 5-ը՝ այլ:

Արձանագրված 33 ընտախախտումներից 17-ը պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

16 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ դրանցով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու և ընթացքը լուծելու նպատակով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին