Կարևոր իրադարձություններ

Ավագը ոտքով հրել է, և բացել լսարանի դուռը. Ի՞նչ է կատարվում Մանկավարժական համալսարանում

21 Հոկտեմբեր, 2018 17:03
Ավագը ոտքով  հրել է, և բացել լսարանի դուռը. Ի՞նչ է կատարվում Մանկավարժական համալսարանում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները պահանջում են հայոց լեզվի դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանի հեռացումը։

Ուսանողներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն. նրանք հայտնել են, որ Սուսաննա Ղարիբյանը ո՛չ միայն չի տիրապետում իր առարկային, այլև չունի մանկավարժի մոտեցում:

Բանասիրական ֆակուլտետի դեկան ՝ Աշոտ Գալստյանը  Shabat.am-ի հետ զրույցում ասաց. «Ուսանողները եկել են խնդիրը  ներկայացրել են՝ ես հանդիպել եմ կուրսի հետ, ոչ բոլոր ուսանողներն են համաձայն այդ կարծիքի հետ, հաջորդ շաբաթ կկայացվի որոշում և այնպիսի որոշում, որ ձեռնտու կլինի և՛ դասախոսին և՛ ուսանողներին:

 Դեկանի խոսքով Ղարիբյանն առաջին տարին չէ, որ աշխատում է այս ֆակուլտետում, և նրա անավան շուրջ երբևէ նման կարծիքներ չեն հնչել:

Մեզ հետ զրույցում դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանը պատմեց եղելությունը: Ղարիբյանի խոսքով այդ հոդվածը զրպարտություն է մի քանի անձանց կողմից կազմակերված:

«Դա առաջին տառից մինջև վերջին տառը զրպարտություն է, ես արդեն 20 տարի է այստեղ դասախոսում եմ և երբևէ նման խնդրի առաջ չեմ կանգնել: Իմ և ուսանողների միջև ոչ մի խնդիր չի առաջացել, ես այստեղ դիտավորություն եմ տեսնում, ինչ-որ մարդիկ ուզում են ինքնահաստատվեն և այսպիսի իրավիճակ  են կազմակերպում՝ ուսանողին գործիք դարձնելով: Այս զրպարտությունն անպայման պետք է իր պատասխանն ստանա՝  սա նույնիսկ դատական գործ է:

Ես տեղյակ չեմ եղել դիմումի մասին, իսկ ստորագրահավքի մասին գիտեմ, որ այդ ուսանողներից շատ-շատերը չեն մասնակցել ուղղակի ստորագրություն է եղել, մի քանի անձանց կողմից մյուսների փոխարեն:

Մեր հարցին եղել է նման միջադեպ, որ ուսանողներին փակել եք լսարանում,- Ղարիբյանը պատասխանեց.

«Այդ լսարանի դուռը անգամ  չի էլ փակվում, ես մտել եմ լսարան և տեսել եմ՝ առաջին նստարանը շրջած էր, իմ աթոռը, որի վրա ես պետք է նստեի դրված է եղել պատուհանագոգին, իսկ դա ի՞նչ է նշանակում, ո՞ր ինձ պիտի հրեն գցեն պատուհանից: 

Եվ այդ ուսանողները, որ ստեղծել էին նման  իրավիճակ, մյուսները նկարել են՝ փաստը կա, և ավագը ոտքով  հրել է և բացել լսարանի երկու դուռը, այնքան շխկոցով, որ ծայրի լսարաններից դուրս են եկել և զարմացել թե ինչ է կատարվել այստեղ»:

Ես երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, չեմ քաշքշել, ինձ ճանաչողները կվկայեն դրա մասին ,- եզրափակեց Ղարիբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին