Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը հերքում է

05 Հոկտեմբեր, 2018 12:00
Տարոն Մարգարյանը հերքում է

Այսօր Հրապարակ թերթը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակներն ըստ թերթի տեղեկությունների՝ սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: 

Shabat.am-ը կապ հաստատեց Տարոն Մարգարյանի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու նպատակով։ Երևանի նախկին քաղաքապետը մեզ հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված տեղեկատվությունը, նշելով, որ ինքն ու ընտանիքի անդամները շարունակում են ապրել Երևանում, և երեխաները շարունակում են սովորել մայրաքաղաքի ուսումնական հասատատություններում․ «Մենք շարունակվում են բնակվել Հայաստանում, և չենք պատրաստվում լքել մեր երկիրը։ Շարունակելու ենք ապրել և գործունեություն ծավալել մայրաքաղաք Երևանում»,- ասաց Մարգարյանը։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին