Կարևոր իրադարձություններ

«Առաջին անգամ է, որ որպես ընդդիմություն ենք մասնակցելու ընտրություններին». Շարմազանով

19 Հոկտեմբեր, 2018 19:28
«Առաջին անգամ է, որ որպես ընդդիմություն ենք մասնակցելու ընտրություններին». Շարմազանով

Sputnik Արմենիայի եթերում «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը վերլուծելով երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստը ասաց .«Ինչ որոշել է Հանրապետական կուսակցությունն իր ԳՄ նիստում, մենք պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել ենք մեր հանրությանը»։ 

Շարմազանովի խոսքով իրենք կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ, դեռ վերջնական որոշված չէ, բայց իր տպավորությամբ ավելի շատ են մասնակցելու կողմնակիցները, և ավելի փաստարկված են նրանց ասածները, մյուս կողմն էլ ունի իր փաստարկները։

«Կուսակցությունը ժողովրդավարական ներքին քննարկումների կողմնակից է, և այդ քննարկումների արդյունքում կունենանք վերջնական որոշում»,–ասաց Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի` որոշումը կքննարկվի ոչ միայն Գործադիր մարմնի նիստում, այլ նաև կուսակցության լայն շրջանակների հետ։

«Կուսակցությունը առաջին անգամ է որպես ընդդիմություն մասնակցելու ընտրություններին, և սա նոր իրավիճակ է, որտեղ այլ են ասելիքներն ու անելիքները։ Այս մասով մեծ քննարկումների կարիք կա»,–նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ։

 

Լրահոս

Դիտել ավելին