Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե ինչու է մայրը երկվորյակ տղաներին թողել գիշերօթիկի բակում

19 Հոկտեմբեր, 2018 18:05
Հայտնի է, թե ինչու է մայրը երկվորյակ տղաներին  թողել  գիշերօթիկի բակում

Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է երկու օր առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների մայրը։ Նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, 18-ամյա Մ․Մ-ն է։

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս պատմել է, որ ինքը ծննդաբերել է 01․10․2018 թվականին Մասիսի ծննդատանը, երեխաներին ունեցել է կեսարյան հատումով, ու քանի որ հետծննդաբերական շրջանում իրեն այնքան էլ լավ չի զգացել, բացի այդ սոցիալապես ծայրահեղ պայմաններում է բնակվում, որոշել է երեխաներին տանել մանկատուն։ Ի դեպ, նրա տուն այցելած ոստիկանները ևս պատմում են, որ կինը փոքրիկ, հարմարություններից բացարձակապես զուրկ տեղանքում է բնակվում։ Նա ապրում է միայնակ։ Կինը փոխանցել է, որ երեխաներին ունեցել է իր ընկերոջից, սակայն ընկերոջը տվյալները չի հայտնել, միայն ասել է, որ նա Մասիս քաղաքից չէ։ Իսկ թե ինչու է Գյումրի բերել երեխաներին, Մ․Մ-ն ասել է, որ ուզում էր հնարավորինս հեռու լինի իր բնակավայրից, որպեսզի չխայտառակվի։ Կինն ասել է, որ մանկատան պայմանները իր պայմաններից շատ ավելի լավը կլինեն, մանկատան բակում թողնելով՝ գոնե ապահով կլինի, որ նրանց կվերցնեն ու լավ պայմաններում կմեծացնեն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին