Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը դատավորի նոր թեկնածու ունի

19 Հոկտեմբեր, 2018 15:42
Սահմանադրական դատարանը դատավորի նոր թեկնածու  ունի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին: Տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվության բաժնից:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»:

 

Լրահոս

Դիտել ավելին