Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատության մեջ է

17 Հոկտեմբեր, 2018 13:38
Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատության մեջ է

Հոկտեմբերի 16–ին դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի միջնորդությունը և  5 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ արձակել Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանի դեմ ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն, ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին