Կարևոր իրադարձություններ

Բյուջետային այս նախագծով կոռուպցիան և ստվերը կավելանան. Հրանտ Բագրատյան

17 Հոկտեմբեր, 2018 13:10
Բյուջետային այս նախագծով կոռուպցիան և ստվերը կավելանան. Հրանտ Բագրատյան

Թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում կառավարության ներկայացրած բյուջետային նախագիծը, Shabat.am-ը փորձեց պարզել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից:

Բագրատյանը նշեց, որ պարզ տնտեսագիտական հաշվարկները բավական են հասկանալու համար, թե ինչպիսի խութեր կան այդ նախագծում՝ նշելով.

«Եթե հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ քչանում են, հարկեր ∕ՀՆԱ ցուցանիշը նվազում է, ուրեմն ամեն ինչ պարզ է, և դրա համար կա տնտեսագիտական բացատրություն: Նշանակում է՝ այդ քայլով կառավարությունը եղածից ավելի քիչ հարկ է պատրաստվում հավաքել, ինչը կտանի նրան, որ կոռուպցիան և ստվերը ավելանան»:

Բագրատյանը հրաժարվեց մեկնաբանել, թե այսօրվա կառավարությունն իր վարած տնտեսական քաղաքականությամբ ինչ արդյունքների կհասնի:               

 

Լրահոս

Դիտել ավելին