Կարևոր իրադարձություններ

Ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի․

17 Հոկտեմբեր, 2018 10:22
Ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի․

Վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

«Դա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է, իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Երեկ երկրորդ կեսի դրությամբ ծանրակշիռ էր այն կարծիքը, որ նման մեկնաբանությունը ճիշտ չէ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասել է Փաշինյանը։ 

Այն դիտարկմանը, որ ինքն այդ մասին բարձրաձայնեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, ես բարձրաձայնեցի, որ այն իրավաբանները, որոնք ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ ներգրավվեն, որ ամեն ինչ ճշգրիտ լինի: Երեկ երեկոյան ներկա իրավաբանների մեծ մասը կարծում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին