Կարևոր իրադարձություններ

Ամեն շաբաթ անձամբ գալու եմ Նուբարաշենի աղբավայր և ստուգեմ

14 Հոկտեմբեր, 2018 18:48
Հեղինակ՝ Հայկ Մարության
Ամեն շաբաթ անձամբ գալու եմ Նուբարաշենի աղբավայր և ստուգեմ

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Նուբարաշենի աղբավայր կատարած իր այցելության մասին:

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի էր ունենում:

Վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում», ասել է քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին