Կարևոր իրադարձություններ

«Եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի պահի իմ մասնակցությունը կցուցաբերեմ». Սեյրան Օհանյան

13 Հոկտեմբեր, 2018 20:43
«Եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի պահի իմ մասնակցությունը կցուցաբերեմ». Սեյրան Օհանյան

Որքան շուտ Հայաստանի իշխանական բոլոր թեւերը համապատասխանեցվեն մեր ժողովրդի կամքին, այնքան ավելի արագ մենք կկարողանանք մեր երկրի գործունեությունը ճիշտ տեմպերով կատարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին ներքաղաքական կյանքում, նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում ես բազմիցս արտահայտվել եմ, նաեւ նախկին ընտրությունների ժամանակ խոսել եմ: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ես այդ ամենի հետ համամիտ եմ, միաժամանակ ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի պահի իմ մասնակցությունը կցուցաբերեմ»,-ասաց նա:

Հարցին, թե որեւէ կուսակցության կամ դաշինքի կազմում կմասնակցի՞ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես այսօրվա քաղաքական գործընթացին այս իրավիճակում չեմ մասնակցում, բայց դեկտեմբերին որպես ՀՀ քաղաքացի կաջակցեմ փոփոխություններին, բարեփոխումներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին