Կարևոր իրադարձություններ

Ջասթին Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13 Հոկտեմբեր, 2018 10:49
Ջասթին Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև Թրյուդոյին ուղեկցել են Հայոց ցեղասպանության թանգարան: Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի»,-գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին