Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը

12 Հոկտեմբեր, 2018 23:04
Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների վարչապետները հանդիպումը շարունակել են նեղ կազմով: Հենց այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին նվիրել է նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: 

«Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ», – նշել է վարչապետը:

Ջասթին Տրյուդոյի համար այս նվերն իսկապես անակնկալ էր։ Նա տեղյակ չէր, որ կա նաև իր գրքի հայերեն տարբերակը։   Կանադայի վարչապետը թերթեց գիրքը և շնորհակալություն հայտնեց գրքի համար` նշելով, որ շատ ուրախ է այդ առիթով:

Ինչի՞ մասին է Ջասթին Տրյուդոյի  «Ընդհանուր հայտարար» գիրքը

Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

 

Լրահոս

Դիտել ավելին