Կարևոր իրադարձություններ

Վանդալիզմի հերթական դրսևորումը Վրաստանի հայկական եկեղեցու նկատմամբ

11 Հոկտեմբեր, 2018 15:54
Վանդալիզմի հերթական դրսևորումը Վրաստանի հայկական եկեղեցու նկատմամբ

Ախալցխայում 19-րդ դարի կեսերին կառուցված Դիղոմի գյուղի «Սուրբ կարմիր կիրակի» անվանմամբ հայկական եկեղեցին վանդալիզմի զոհ է դարձել: Այս մասին գրում է Armenianchurch.ge-ին՝ «Վանդալիզմ հայոց պատմական եկեղեցու նկատմամբ» վերտառությամբ հոդվածում:

Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատվելը: Այնուհետև զրկվել է իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից: Եկեղեցին մինչև օրս գտնվում է կանգուն վիճակում:

Հոդվածագիրն ընդգծել է, որ Վրաստանում ինչ-ինչ պատճառներով շարունակվում են դարերի ընթացքում հայ համայնքի կողմից կառուցված եկեղեցական շինություններից հայկական հետքը վերացնելու գործողությունները: Վերջին ժամանակաշրջանում մեզ անհայտ անձանց կողմից վերստին սկսվել են հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները: Վանդալիզմի հերթական դրսևորման հետևանքով ոչնչացվել են սույն եկեղեցու հայկական պատկանելիությունը հաստատող որմնանկարները, որոնք ծածկվել են գաջի շերտով կամ ոչնչացվել փորելով:

«Վիրահայոց թեմն այս արարքը գնահատել է որպես Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դրսևորում, դատապարտում է նման քայլերը՝ հրավիրելով իշխանության պատկան մարմինների ուշադրությունը»,- գրել է հոդվածագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին