Կարևոր իրադարձություններ

Ուրցաձորի համայնքապետը հրաժարական կտա

10 Հոկտեմբեր, 2018 16:42
 Ուրցաձորի համայնքապետը  հրաժարական կտա

Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը այսօր հայտարարել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի ավագանուն և իր թեկնածությունը կառաջադրի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:
«Ես դիմում կներկայացնեմ ավագանի, բայց չգիտեմ՝ ավագանին կհաստատի, թե ոչ: Ես նորից դիմում կտամ վերընտրվելու, ես նորից պայքարելու եմ, ով կընտրվի, հալալ լինի նրան»,- հայտարարեց Ռ. Անդրեասյանը:

Նա հայտնել է,  որ դիմումը ներկայացնելու համար հրավիրելու է ավագանու արտահերթ նիստ և համայնքապետարանի մոտ հավաքված ժողովրդին խնդրեց հեռանալ տարածքից:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշել է, որ այս որոշումով որևիցե մեկը չի պարտվում, այլ հաղթում է Ուրցաձորը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով նախօրեին ևս այցելել էր Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, ովքեր պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Դավիթ Սանասարյանը հանդիպել էր  նաև Ռաֆիկ Անդրեասյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին