Կարևոր իրադարձություններ

«Թիկունքից խփողներին բերեցին իրենց թիկունքում կանգնեցրեցին, հիմա չեն հասկանում, թե ով և որտեղից է հարվածել»

09 Հոկտեմբեր, 2018 21:32
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Թիկունքից խփողներին բերեցին իրենց թիկունքում կանգնեցրեցին, հիմա չեն հասկանում, թե ով և որտեղից է հարվածել»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգիտեմ, էլ, թե ինչ գրեմ ու որ ասվածին արձագանքեմ: Իրենք ապաքաղաքական տարրերին բերեցին քաղաքականություն, հիմա նեղվում են ու գտնում, որ քաղաքական գործիչները պետք է քաղաքականությամբ զբաղվեն: Թիկունքից խփողներին բերեցին իրենց թիկունքում կանգնեցրեցին, հիմա չեն հասկանում, թե ով և որտեղից է հարվածել: Թալանչիներին, ատկատչիկներին բերեցին մտցրեցին իշխանության մեջ, հիմա նեղվում են, թե ինչու է ողջ պատասխանատվությունը մնացել 2-3 մարդու վրա, որոնք դրան մասնակից չեն եղել: Ամեն ընտրությունից հետո "պարտվածներս"՝ ես և այլոք հայտարարում էինք, որ մեզ չեք պարտության մատնել, երկրին, ժողովրդին ու պետությանն եք պարտության մատնել այդպիսի մարդկանց իշխանություն, ԱԺ բերելով, չթողնելով, որ քաղաքական կյանքը մրցակցային լինի ու իշխանությունը ձևավորվի ժողովրդի կողմից, մրցունակ քաղաքական մարդկանցով ու ուժերով: Ու այն ժամանակ էլ յուրօրինակ սև-սպիտակ էր՝ ՀՀԿ և մնացյալ: Չեմ ուրախանում, չեմ չարախնդում: Սա ուրախանալի վիճակ չէ: Ամայացած քաղաքական դաշտով ուրախանալը իմը չէ, ոչ էլ նորմալ մարդկանցը: Ուղղակի այս օրվա մասին շատ շուտ էր պետք մտածել»: 

 

Լրահոս

Դիտել ավելին