Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ

08 Հոկտեմբեր, 2018 12:13
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը տեղեկացել է, որ իր՝ Փարիզում եղած ժամանակ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել և պաշտպանել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցակցնելու գաղափարը:

«Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք: Կարծում եմ՝ ՀՅԴ-ի հետ նունպես կլինի հանդիպում»,-  ասել է  Փաշինյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի հարցին՝ նշել է. «Ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանություններին, որ հանրությունը երկար ժամանակ պահանջում է հրաժարական տալ և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ՝ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս: Պետք է այնպես անել, որ այս իրավիճակը հասկանալի լինի բոլորի համար՝ իր բոլոր նրբություններով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ որևէ գործողություն չպետք անի՝ ժողովրդի անվտանգությունը վտանգի տակ չդնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին