Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

«Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում». Շարմազանով

06 Հոկտեմբեր, 2018 14:36
«Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականցնելու համար:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:

Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և  թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ  երևույթների  քարոզը  երեխաների շրջանում պետք է արգելվի:

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում:

Քանի որ փոփոխությունների փաթեթը բավականին լայն է և բազմաշերտ, կարծում եմ, որ կառաջարկվեն նաև այլ օրենսդրական փոփոխությունների,  որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական և ազգային արժեքների պաշտպանությունը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին