Կարևոր իրադարձություններ

Ներսի դիվերսիոն խմբերն ավելի վտանգավոր են․ Աշոտ Մանուչարյան

05 Հոկտեմբեր, 2018 17:26
Ներսի դիվերսիոն խմբերն ավելի վտանգավոր են․ Աշոտ Մանուչարյան

Քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը հայտարարել է, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ։

Խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակի մասին՝ Մանուչարյանը նշել է․ «Ներսի դիվերսիոն խմբերն ավելի վտանգավոր են, քան սահմանին գործողները։ Այս դեպքում հետևանքներն առավել ծանր կարող են լինել»։

Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ նախորդ իշխանությունը արտաքին կառավարման գործիք է եղել և ամեն վայրկյան կարող են դիվերսիա իրականացնել և պետք է հեռանան քաղաքականությունից։

«Կա՛մ հինը շարունակվելու է, կա՛մ ժողովուրդը, Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է շպրտում օտար ներխուժումը»,- շեշտել է Մանուչարյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին