Կարևոր իրադարձություններ

Ձեռքերդ հեռու Ֆրանկոֆոնիայից . Մարգարիտ Եսայան

04 Հոկտեմբեր, 2018 12:04
Հեղինակ՝ Մարգարիտ Եսայան
Ձեռքերդ հեռու Ֆրանկոֆոնիայից . Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեռքերդ հեռու Ֆրանկոֆոնիայից
Իմացա, որ թերթերից մեկը ծայրահեղ սուտ տեղեկություն է տարածել այս կառույցի 17 լիագումար նիստը չեղարկելու մասին, էլի եմ ասում, ամոթ է, չկա նման բան, նախ՝ գործընթացն արդեն սկսված է, հոկտեմբերի 7-ից տեղի կունենան բյուրոյի եւ այլ նիստեր, իսկ 11-13-ը՝ լիագումարը, վերջ տվեք ապակողմնորոշումներին, մի արեք էլի, մի արեք, մմտածեք հետո խոսեք ու գրեք․․․ Նիստը կայանալու է, սա կարեւոր հարթակ է, նաեւ ֆրանկոֆոն երկրների տնտեսական համաժողով է նախատեսված,որը, հասկացողը կհասկանա, թե որքան կարեւր է ․․Մի խոսքով՝ հերքեք ձեր ապատեղեկատվությունը, ամոթ է, իրոք՝ամոթ, այս կառույցի հետ խաղեր չեն անում, այո,ոմանց դոըւր գա թե՝ ոչ, երկու եւ ավելի տարիներ հենց մենք ենք ջանք դրել, որ Հայաստանը դառնա նախագահող երկիր, որ նիստ Երեւանում լինի, մի խոսքվ՝ ոնց եմ զզվում կեղծիքներ հորինողներից եւ տիրաժավորողներից․․
Հ․Գ․Ի դեպ, հուսամ, այս գործի մեջ միակ եւ մեծ ավանդ ունեցողները՝ եւ Նալբանդյանը եւ Սարգսյանը, կհրավիրվեն գագաթնաժողովին; Եվ մյուսը, մեկը նկատել էր, թե իմ մի գրառումը այլեւս էջումս չի, իմ համարը, հուսամ չի ջնջել, կարող էր զանգել եւ ինձանից կամ մեր ընդհանուր սիրելի թերթից ճշտեր ինչը ինչից առաջ էր․․․
ՀՀ խորհրդարանում ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավոր Մարգարիտ Եսայան»:

 

Լրահոս

Դիտել ավելին