Կարևոր իրադարձություններ

Զինծառայողը մահացել է հոսպիտալում.

02 Հոկտեմբեր, 2018 18:44
Զինծառայողը մահացել է հոսպիտալում.

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում:

Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

 

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին