Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը գրառում է կատարել Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում

02 Հոկտեմբեր, 2018 17:35
Արա Բաբլոյանը գրառում է կատարել Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ այսօր այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում:

ԱԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է,որ  տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է.

«Մեծ ցավ է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ պաշտոնական բնույթից աստիճանաբար հարաբերությունները վերաճել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի:

«Մենք վստահ ենք, որ Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում: Կանցնեն տարիներ, բայց նրա արվեստը կմնա գնահատված»,- ընդգծել է Արա Բաբլոյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին