Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Մարուքյան

01 Հոկտեմբեր, 2018 17:27
«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին իրենք աջակցում ենք:

Մարուքյանը նշել է նաև, որ «Ելք» խմբակցությանը դեռևս չեն դիմել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու վարչապետի հետ քննարկելու համար:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց շանսերին՝ «Ելք» խմբակցության պատգամավորը վստահություն է հայտնել, որ իրենք պատրաստ են դրանց, քանի որ Երևանի մասշտաբով արձանագրել են, որ երրորդն են:

 
Ինչ վերաբերվում է նախքան ընտրությունները ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա Մարուքյանը ենթադրել է, որ եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա, հավանաբար, դրանք պետք է հին օրենսգրքով անցկացվեն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին