Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ` «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի համարձակ լինեն

15 Հոկտեմբեր, 2015 18:45
Ցանկանում եմ` «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի համարձակ լինեն

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին: Հանդիպումը կայանալու է շաբաթ օրը:

-Մենք պետք է նորովի մեկնարկենք, պետք է ամեն ինչ նորից սկսենք: Ինձ համար միևնույն է, թե ինչ է եղել մի քանի շաբաթ առաջ: «Տոտենհեմի» հետ խաղում պետք է ակտիվ լինենք, պատրաստված և խաղից հաճույք ստանանք: Լավ թիմի դեմ ենք խաղալու և գիտենք` ինչպես հանդես կգա մրցակիցը: Նախքան հանդիպումը դեռ մի քանի մարզում էլ ունենք, դրանք կօգտագործենք փոխհարաբերությունները բարելավելու համար:

Ես ցանկանում եմ, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի համարձակ լինեն, ցանկանում եմ նրանց աչքերում ուրախություն տեսնել և ցանկանում եմ, որ նրանց դուր գա իրենց աշխատանքը: Հույս ունեմ` մենք կազմակերպված խաղ կցուցադրենք, և դա վերաբերվում է ոչ միայն հարձակմանը,-Կլոպի խոսքը մեջբերված է «Liverpool Echo»-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին