Կարևոր իրադարձություններ

Շարմազանովը ՀԱՊԿ անդամ որոշ պետություններին հիշեցրել է, որ Ադրբեջանին նրանց վաճառած զենքը կրակում է Հայաստանի ուղղությամբ

24 Սեպտեմբեր, 2018 17:50
 Շարմազանովը ՀԱՊԿ անդամ որոշ պետություններին հիշեցրել է, որ Ադրբեջանին նրանց վաճառած զենքը կրակում է Հայաստանի ուղղությամբ

Այսօր Մինսկում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով մասնավորապես անդրադարձել է ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ շեշտելով.
«Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում և հավանաբար կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է:

Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին