Կարևոր իրադարձություններ

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել. Վարչապետ

24 Սեպտեմբեր, 2018 16:34
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել. Վարչապետ

Ողջունում եմ Նյու Յորքից և ուզում եմ երկու բառ ասել երեկ տեղի ունեցած ընտրությունների և ժողովրդական բացառիկ հաղթանակի առումով:

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նյու Յորքից ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մի փոքր անհանգիստ վիճակում է եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ Ատլանտյան Օվկիանոսի վրա է եղել և վայրէջքից հետո է իմացել, որ ձայների կեսից հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս»,- ասաց վարչապետը:

Վարչապետը բոլրին շնորհավորեց այս ընտրությունների կապակցությամբ, քանի որ, ինչպես ինքը որակեց, սրանք բացառիկ ընտրություններ էին. քաղաքացին ոչ մի պարտադրանք չուներ կաշառքների, թաղային հեղինակության, վարչական ռեսուրսների առումով: Նա շնորհավորելով Հայկ Մարությանին` ցանկացավ ժողովրդահաճո և արդյունավետ գործունեություն:

 Վարչապետը  շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին:

«Ես տեղեկացա, որ դիտորդները նույնպես լավ ու բարձր են գնահատել ընտրությունների արդյունքները, բայց պետք է ուշադիր հետևենք նրանց դիտողություններին, քանի որ ընտրական համակարգը ևս բարձր մակարդակի պետք է բարձրացնենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է քննարկվում մասնակցության թիվը: «Շատերը փորձում են ասել, որ մեծամասնությունը չի մասնակցել և անել քաղաքական հետևություններ, և այդ փաստարկները ծիծաղելի են»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ է մասնակցությունը եղել, երբ մարդիկ գազելներով, հարկադրաբար, կաշառաքներով բերում էին ընտրատեղամասեր:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որ մեծ միջադեպ չի գրանցվել: «Ընտրությունների արդյունքը խաղաղ կիրակնօրյա մթնոլորտում է եղել, ընտրարշավները, ժողովրդավարական երկրներում նորմալ է, պետք է կրքոտ, էներգիայով, քննադատությամբ լեցուն լինեն, բայց օրինականության, միմյանց հարգանքի ներքո»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ այս ընտրարշավի ժամանակ եղան մեղադրանքներ, մտահոգություններ, որոնք հիմնականում արդարացված էին: Նա նշեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել:

 

Լրահոս

Դիտել ավելին