Կարևոր իրադարձություններ

Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է

23 Սեպտեմբեր, 2018 09:47
Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն րոպեներ առաջ մասնակցեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: 

Ոստիկանապետն ասաց, որ մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, ամեն ինչ անցել է նորմալ։ Անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 22-ին,  Բարգավաճ Հայաստան Կուսակցության Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին, ասաց, որ  օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Չգնա՞նք ահազանգի հետևից»,- նշեց ոստիկանապետը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին