Կարևոր իրադարձություններ

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

22 Սեպտեմբեր, 2018 10:53
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։

Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու։

Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»։

 

Լրահոս

Դիտել ավելին