Կարևոր իրադարձություններ

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Մարուքյան

21 Սեպտեմբեր, 2018 16:21
40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ.  Մարուքյան

Lրագրողների հետ զրույցում  «Լույս» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց. «Մեր զգացողությունները, մեր ուսումնասիրությունները մեզ վստահեցնում են, որ Արտակ Զեյնալյանը, չեմ ասում, 50 տոկոս ձայն է ստանալու, բայց 40+1-ը անցնելու ենք»: 


Ամրուքյանի խոսքով դա մեխանիկորեն նշանակում է, որ Արտակ Զեյնալյանը դառնալու է Երևանի քաղաքապետ. «Մնացած ձայները բաշխվելու են, և շատ ձայներ փոշիանալու են, որովհետև շատ ուժեր են մասնակցում, ու փոշին շատ է լինելու: Այդ փոշիացած ձայները բոնուսի ձևով բաշխվելու են բարիերը հաղթահարած ուժերի միջև»,-մանրամասնեց  Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ մեդիայի կողմից ստեղծված են ֆավորիտներ, որ ջախջախելու են, հաղթելու են, բայց, երբ շփումներ են ունենում, տեսնում են, որ պատկերն այլ է:

«Այս ընտրությունները շատ եմ նմանեցնում ԱՄՆ նախագահական ընտրությանը, որտեղ բոլոր ուսումնասիրություններով Հիլարի Քլինթոնը հաղթում էր, բայց եղավ հակառակը»,-նշեց 

 

Լրահոս

Դիտել ավելին