Կարևոր իրադարձություններ

Այն, որ վերջին շաբաթվա ընթացքում մենք վերելք ենք ապրել, դա միանշանակ է

21 Սեպտեմբեր, 2018 15:41
Այն, որ վերջին շաբաթվա ընթացքում մենք վերելք ենք ապրել, դա միանշանակ է

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների քարոզաշրավին, ասաց, թե այնպես չէր, որ քարոզարշավն անցավ շատ լուսավոր, պայծառ մթնոլորտում, բայց ինքը որոշել է այսօր չխոսել վատ բաների մասին։ 

Պատգամավորն ասաց, որ այսօր Հայաստանի Անկախությանն տոնն է, ինքը բարձր տրամադրություն ունի, ինչպես նաև քարոզարշավի վերջին օրն է։ 

«Մենք այսօր մեր ջանքերը ներդնելու ենք, իսկ ընտրություններից հետո բնականաբար կամփոփենք, կխոսենք բոլոր այն խնդիրներից, որ այս ընթացքում առաջացել են: Այսօր մարդկանց պետք է տալ դրական ուղերձներ, դրական մեսսիջներ, որ անկախության օրը չփչացնենք»,-ասաց Մարուքյանը։ 

Այն հարցին, թե երկու դաշինքների՝ «Լույս»-ի և «Իմ քայլ»-ի միջև առկա լարվածությունն ի՞նչ ազդեցություն թողեց իրենց դաշինքի վրա, բարձրացրեց վարկանիշը, թե՞ հակառակը, Մարուքյանն արձագանքեց․  «Եղել է հայտարարություն և եղել է պատասխան հայտարարություն: Ես ինքս քաղաքականության մեջ առաջնորդվում եմ սկզբունքով, որ չի կարելի որևէ անպատասխան թեմա թողնել: Մենք մնացել ենք սիրո և  համերաշխության սկզբունքներին հավատարիմ: Դա անցած էտապ է, դրան չենք անդրադառնում: Քարոզարշավից հետո բոլոր խնդիրներից էլ կարող ենք խոսել: Ես ասացի, որ մենք հաղթող ենք, թե հիմա դա այդ հայտարարությունների կամ լարվածության արդյունք է, չեմ կարող ասել: Այն, որ վերջին շաբաթվա ընթացքում մենք վերելք ենք ապրել, դա միանշանակ է: Մենք հիմա բարձունքի վրա ենք: Կան ուժեր, որոնց բարձունքն ավելի շուտ է եղել, հիմա անկման մեջ են»,-ասաց Մարուքյանը, չպարզաբանելով, թե որ ուժի մասին էր ուղղված իր երկրորդ միտքը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին