Կարևոր իրադարձություններ

«Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ռեֆորմիստների համար մրցակից չէ»

21 Սեպտեմբեր, 2018 14:01
«Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ռեֆորմիստների համար մրցակից չէ»

Այսօր Ռեֆորմիստների կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը հայտնել է այն տեսակետը, որ Երևանի քաղաքապետը պետք է անկուսակցական լինի:

Նա շեշտել է, որ ինքը քաղաքապետի անկուսակցական թեկնածու է: «Կարծում եմ, որ Երեւանը պետք է ղեկավարի անկուսակցական քաղաքապետը, քանի որ մեր նպատակն է բարեկարգել Երեւանը եւ ոչ թե քաղաքական պայքարի մեջ ներգրավվել»:

Ավագյանը նշել է, որ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ռեֆորմիստների համար մրցակից չէ, քանի որ բոլոր մասնակիցները մեկ նպատակ ունեն` աշխատել մայրաքաղաքի օգտին:

Թեկնածուն վստահեցնում է, որ իր թիմը մտադիր է իրենց ծրագիրը գործով ներկայացնել եւ ոչ թե խոսքերով: Հենց այդ նպատակով նախընտրական քարոզարշավի ժամանակ նա նախընտրել է Երեւանի բնակիչների հետ անձնական վստահելի հանդիպումները, որոնց ընթացքում իմացել է  այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին անգամ պատկերացում չուներ:

«Օրինակ բնակիչները բողոքում են, որ Դավիթաշենի կամուրջի ցանկապատը շատ ցածր  է եւ այստեղ հաճախ են ողբերգական դեպքեր լինում կամ Արաբկիրում մարդկանց թույլ չեն տալիս սեփական միջոցների հաշվին բարեկագրել այգին եւ այլն»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին